Playcast

Открытка (плейкаст) «...վերադարձրեք ( Նելլի Ռումել)»

ariel , 3 июля 2013 года, 15:39


Ես վարդերն եմ իմ փնտրում՝
Բազմաթերթ ու լուսազարդ,
Որ նազում էին քամու հետ
Պարտեզում իմ մանկության:
Նրանց նրբին թերթերին
Պատմությունն եմ իմ թողել,
Անմեղ ու լերկ փշերին
Անփուշ թախծանք կախոտել:

Վարդերին եմ կարոտել,
Որոնց գունեղ թավիշին
Իմ աշխարհն է շունչ առել
Ու կյանք ապրել միամիտ:
Մենություն եմ մունջ փշրել
Նրանց չքնաղ գոյի մեջ
Ու հույլ ներկան գունակել
Հեքիաթ տենչող եսիս հետ:

Ի՜ մ վարդերն եմ ես փնտրում,
Որոնց զմրուխտ ստվերում
Մանկության թելից ձգում
Ու մեծանալ չէ' ի ուզում:

...ի՜ մ վարդերն են ինձ կանչում:

Изображение: jkl - ARIEL