Playcast

Открытка (плейкаст) «..որբություն ( մենախոսություն կարոտի )»

ariel , 4 июля 2013 года, 22:40


Նելլի Ռումել

Տո' ղն է շունչ առնում պանդուխտ հոգումդ,
Դեղինն է պարում մենակ գրքերիդ,
Երբ թանկ հուշերն են կարոտդ բառում,
Կանչող անցյալով իմ դուռը թակում:

Մի' տքդ է նյութվում, երբ դեռ չավարտված
Հնարքիդ եզրին ասես որբացած,
Հոծ տողեր կորցրած զրույցն ես խազում,
Փուչ ու հավիտյան աշխարհներ խառնում:

Ժա՜ մն է որբանում ցնորքի վերջին,
Երբ անսպասելի, խաղաղման պահին
Ներկան է բացում դուռն իմ պատրանքի
Ու նորից մաղում փոշին ունայնի:

Ի' նքդ էիր վկա,
Երբ անժամանակ Ժամանակի մեջ
Պիրկ ծրարեցի անրջանքդ մեծ,
Անշո' ւշտ, մեզ հայտնի յոթը կնիքով,
Որ միայն բացվի հարի դաշինքով:

Բոլո՜ րն են վկա՝
Մինչ մունջ աղոթքդ դասեր է հատում,
Սիրտս քրքրող ցեցը թևատում,
Ես իմ թևերն էլ յոթը կնիքով
Ծրարում եմ հո՜ ւյլ, մեծ կարեկցանքով:

Աստվա' ծ է վկա,
Երբ ամեն անգամ գարնանամուտին
Ձյան փաթիլներն են փարվում թաց հողին,
Մեկ, երկու կամ յոթ ակնթարթ պոկում,
Հուշի հետ փնջում, քեզ եմ այցելում,
Ե' վս մեկ տարի գորշ քարիդ խազում:

Изображение: ftgretg - ARIEL